![]() | ||
| Սիրելի հայրենակիցներ: Այս կայքի նպատակն է հայերեն լեզվով թարգմանված անվճար և բարձր որակի զարգացած քրիստոնեական գրականություն տրամադրել հայ ժողովրդին: Այս գրքերը հիմանականում թարգմանվել են անգլերենից և հույսով ենք որ ձեզ համար օգտակար կլինեն և հոգևոր կյանքի, և հասարակական և տնտեսական կապերի և հարաբերությունների զարգացման գործում. Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով որ Աստվածաշունչը ամբողջովին ներշնչված է Սուրբ Հոգով և օգտակար է վարդապետության, հանդիմանության, մեկս մեկին ուղղելու և արդարության մեջ զարգանալու և խրատվելու գործում, որպեսզի հայ քրիստոնեաները կատարելանան և պատրաստված լինեն ամեն բարի գործի համար(1 Տիմոթեոս 3:16-17): Բազում քրիստոնեական գրքեր են գրվել և թարգմանվել հայերենով և մենք այդ ջանքերը գովաբանում ենք: Բայցևայնպես, այդ գրքերը կարդալով մենք որոշ հույժ էական նյութերի պակաս նկատեցինք և որոշեցինք մեր ջանքերը կենտրոնացնել մարդու կյանքի համար մեզ տրված Աստվածաշնչի այն թեմաների և բնագավառների վրա որոնց ուղղությամբ դեռևս այդքան գործ չի արվել: Մեր թարգմանած առաջին գիրքը Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսի ասած դժվար հասկացվող առակների մեկնաբանությունն ու բացատրությունն է, Ջոել ՄակԴուրմոնի հեղինակությամբ, որը հեղինակը պարզ կերպով մեզ համար է մեկնաբանում: Մեր երկրորդ գիրքը Մաթյու Հենրիի աղոթագիրքն է, որը մեզ ճիշտ և պատշաճ կերպով աղոթել է սովորեցնում: Այս գրքերը դուք կարող եք անվճար կարդաք օնլայն, վերևում <<Գրքեր>> լինկի վրա սեղմելով կամ ներքևում Download սեղմելով: | ||
